Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր

Տարին մոտ 15 միլիոն երեխա վաղաժամ է ծնվում

Տարին մոտ 15 միլիոն երեխա վաղաժամ է ծնվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են ժամանակից շուտ ծնվող երեխաների թիվը կրճատելու համար:

 

«Նման երեխաներին փրկելու և նրանց կյանքը լավացնելու համար տարբեր միջոցներ կան: Բժշկական տեսանկյունից՝ դրանք իրենցից բարդություն չեն ներկայացնում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոր, նորածինների, երեխաների և դեռահասների առողջության վարչության տնօրեն Էլիզաբեթ Մեյսոնը:

 

Նման միջոցներից մեկը վաղաժամ ծնունդների վտանգի դեպքում մայրերին ստերոիդային ներարկումներն են: 

 

Ըստ վիճակագրական տվյալների՝ ամեն տարի աշխարհում մոտ 15 միլիոն երեխա վաղաժամ է ծնվում: Նրանցից մոտ մեկ միլիոնը մահանում է: Այդ երեխաներից շատերը ֆիզիկական կամ հոգեկան տարբեր շեղումներ են ունենում:

 

Վաղաժամ ծնունդների ավելի քան 60 տոկոսը տեղի է ունենում աֆրիկյան երկրներում, որտեղ աղքատության մակարդակը բարձր է:

Սկզբնաղբյուր. http://1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ